Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Առաջատարը Շիրակի մարզն է

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  վարչությունների պետերի մասնակցությամբ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը։

 

Ներկայացվեցին մարզային ենթակայության բուժհաստատությունների ֆինանսական և բուժական կարևոր ցուցանիշներն ու առկա խնդիրները։  2013 թվականի 10 ամսվա ընթացքում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է վճարովի ծառայությունների 32 տոկոս աճ։ Այս ցուցանիշով առաջատարը Շիրակի մարզն է։


«Ավելին` ողջ հանրապետությունում 2010 թվականի 10 մլրդ դրամի համեմատությամբ մինչև տարեվերջ կունենանք վճարովի ծառայություններից առաջացած 31 մլրդ դրամի հոսք։ Սա նշանակում է, որ մեզ հաջողվել է ոլորտում երեք անգամ կրճատել ստվերային դրամաշրջանառությունը։ Խնդիր, որ նախարարության ուշադրության կենտրոնում է։ Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ երկար ու լուրջ քննարկումներ, մասնագիտական վերլուծություններ են ընթանում բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգում  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագիր մշակելու նպատակով։ Արդյունքում մշակվել է կարճաժամկետ միջոցառումների ցանկ։ Մինչև տարեվերջ նախանշվող այս միջոցառումներն իրավական հիմքեր կստեղծեն ծրագրային հետագա քայլերի համար»,-ասաց Դերենիկ Դումանյանը։  


Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին նա տեղեկացրեց, որ 2014-ին պետական պատվերի տեղադրման պայմանագրային պայմաններն ավելի խիստ են լինելու։ Միաժամանակ, բուժհաստատություններում իրականացվելու է մշտադիտարկում։
«Հենց վաղվանից արդեն ձևավորված խմբերն այցելելու են հիվանդանոցներ և, իմ հրամանով հաստատված հարցաթերթիկով առաջնորդվելով, ուսումնասիրելու են պետպատվերով բուժվող հիվանդին ցուցաբերվող  բժշկական օգնությունն ու սպասարկումը` ընդունարանից մինչև դուրս գրում։ Տարեվերջին մշտադիտարկման առաջին փուլի արդյունքների ամփոփումով կհստակեցվեն խնդիրներն ու թիրախները, որոնցից բխող որոշումներ և  աշխատանքներ կտանենք»,-մանրամասնեց նախարարը։


Առաջարկվեց մարզպետարանների առողջապահության  բաժինների աշխատակիցներին ևս ներգրավել մշտադիտարկմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականի բյուջեի ուղղվածությունից բխող աշխատանքների կազմակերպման, մարզերում առողջության առաջնային պահպանման օղակում ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների մոտ գրանցված բնակչության թվի ճշգրտման, ծառայությունների օպտիմալացման և այլ հարցեր։


Առանձին քննարկման առարկա դարձավ 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ընկերությունների գործադիր տնօրենների կողմից ընկերության զարգացման ծրագիրը չկատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Նախարար Դումանյանը պարզաբանեց, որ այդ հարցը ևս ընդգրկվել է Բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգում  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ցանկում, ինչը մանրամասն կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստի ժամանակ։ 

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ